Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Շանթի գործը բողոքարկվում է Վճռաբեկում (տեսանյութ)

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան։ Փաստաբանները միջնորդում են արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը եւ նրա գաղափարակից մյուս ընկերները մեղադրվում էին 2013 թ. նոյեմբերի 5-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար։ Առաջին ատյանի դատարանը Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին դատապարտել էր 1-ից մինչեւ 7 տարվա ազատազրկման։