Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացու ձեռքից հողերը վերցնում են պոչամբար կառուցելու համա՞ր (տեսանյութ)

Մարզեր
untitled1

Այրումի ավագանին օրերս նիստ էր հրավիրել՝ Այրումի վարչական տարածքում գտնվող 12 հա հողատեսքի կատեգորիան փոխելու մասին որոշում կայացնելու համար: Նշենք, որ այրումի ավագանու 5 անդամներից մեկն այլ աշխատանքի անցնելու պատճառով ինքնաբացարկ է հայտարարել, և Այրումում այժմ որոշումներ են ընդունում ավագանու 4 անդամով: Նրանցից մեկը՝ Օլեգ Դուրգարյանը, որն այս հարցում միակ ընդդիմադիրն է, այս օրերին գործուղման մեջ է, և այսօր Այրումի գյուղապետը նիստ հրավիրեց ու որոշում ընդունեց ավագանու երեք անդամի հետ: Հիշեցնենք, որ այս հարցով Այրումում արդեն երկու անգամ հանրային լսում է կազմակերպվել, երկու անգամն էլ ներկա բնակիչները դեմ են արտահայտվել խնդրին, իսկ այս անգամ մինչև որոշումն ընդունելը, նրանց նույնիսկ հնարավորություն չի տրվել իրենց կարծիքն արտահայտելու: Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում