Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը վերսկսեց առաջնությունը

Սպորտ
futbol

Այսօր վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: 16-րդ տուրի առաջին խաղում Երեւանի «Միկան» ու «Ալաշկերտը» ոչ-ոքի՝ 1:1 խաղացին եւ մեկական միավոր վաստակեցին: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ուլիսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բանանցի» նկատմամբ: Տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ հանդիպեցին հանրապետության երկու հնագույն թիմերը՝ Երեւանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակը»: Խաղը բավական գոլառատ ստացվեց եւ ավարտվեց շիրակցիների հաղթանակով՝ 4:2: Այս տուրի «Փյունիկ» - «Գանձասար» խաղը չի կայացել տեխնիկական պատճառներով: