Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանի 10 հազար դրամի համար ծեծում էին լրագրողին. Առավոտ

Հասարակություն
սամ-11

Այս պահին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տան եւ պահեստների մոտ մի հոծ բազմություն է հավաքված: Ինչպես պարզեցինք, Սամվել Ալեքսանյանը որոշել էր բնակիչների գարնան առաջին օրվա առթիվ 10 հազարական դրամ բաժանել: Արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ հերթ էին կանգնել եւ իրար կոտորում էին՝ ստանալու պատգամավոր գործարարի փողը: Երբ մենք փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու են այդքան մարդ հավաքվել, ինչ են ուզում,եւ տարածքում տեսանկարահանում իրականացնել, մի խումբ մարդիկ հարձակվեցին մեզ վրա, սկսեցին քաշքշել թեւերից ու հարվածել: Մեզ մի կերպ հաջողվեց անջատել տեսախցիկը եւ միայն ձայնագրել կատարվածը: սամվել սամվել1 Մի մեծահասակ մարդ սկսեց բղավել, որ տեսախցիկս կոտրելու է. «Գնա պառլամենտում ասա, որ ժողովուրդն այս վիճակի մեջ ա, խի՞ ես նկարում»: Երբ փորձեցինք բացատրել, որ մեր աշխատանքն ենք կատարում, նա սկսեց հրմշտել. «Կջարդեմ ապարատդ, քո գործը ստեղ մի՛ արա»: Մի խումբ կանայք էլ վրա տվեցին, թե «Ինչի՞ ես նկարում, լավ օրի՞ց ենք եկել ստեղ, չէ: Հազիվ մի բարի մարդ մի բարի գործ է անում, պարոն Ալեքսանյանը փող է բաժանում, եկել ես վայի՞ս ըլնես, գնա ստուց, քանի չենք տփել, լարել: Ջնջի՛ նկարներդ, շուտ արա»: Մենք բացատրեցինք, որ տարածքում հարյուրից ավելի մարդ է հավաքված, իսկ այդքան մարդ հավաքվելու դեպքում պետք է ունենան քաղաքապետարանի թույլտվությունը: Կանայք, իմանալով օրենքի պահանջը սկսեցին մեկը մյուսին ստիպել, որ «դու գնա տուն, ես կստանամ փողը, թող ստեղ շատ մարդ չերեւա: Ցվրվեք գնացեք ձեր տները»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝