Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրաքյան ավիաուղիներ»-ը գալիս է Հայաստան

Տնտեսություն
Iraq

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ-իրաքյան հարաբերությունները վերջին շրջանում հաջողությամբ են զարգանում, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետը կարևորել է «Իրաքյան ավիաուղիների»` դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների կազմակերպման փաստը, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում զբոսաշրջության բնագավառում: Անդրադառնալով առևտրատնտեսական կապերի խորացմանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ և կարևորել հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, բիզնես ֆորումների կազմակերպման միջոցով գործարար կապերի ընդլայնումը: Իրաքի տրանսպորտի նախարարի խոսքով՝ իր երկրի կառավարությունը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության խորացմամբ: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: