Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդու դի՝ կրծած վնասվածքներով

Հասարակություն
hqk

2015 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Օլիմպիական ավան»-ի հարևանությամբ գտնվող վագոն-տնակի մեջ դիակ է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Վագոն-տնակում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի, որի դեմքի ձախ կեսի ակնակապիճի և այտի շրջանում բացակայել են հյուսվածքները, իսկ ձախ դաստակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մատների շրջաններում առկա են կրծած վնասվածքներ: Դիակի ինքնությունը պարզվել է։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու տղամարդու մահվան պատճառները։ ՀՔԿ