Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ռոբերտ Քոչարյանը դուրս շպրտվեց քաղաքական դաշտից» (տեսանյութ)

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը երկու օլիգարխիկ բևեռների բախում էր՝ հարստությունը և տնտեսությունը վերաբաշխելու համար։ Ըստ նրա՝ իշխանության այդ քայլով ապացուցվեց, որ քաղաքական դաշտը Հայաստանում մոնոպոլիզացված է։ «Ապագա ընտրություններում ՝ կլինեն դրանք հերթական, թե արտահերթ, մի քանի խամաճիկ կուսակցություններ, որոնք այսօր ԱԺ-ում են՝ 5 կամ 7 մանդատներով, նրանց տեղ կտրվի, որպեսզի աշխարհին ցույց տան, թե մեզ մոտ ժողովրդավարություն է, սակայն հիմնական փաթեթը կմնա նորից ՀՀԿ-ի ձեռքը, դրանով իսկ կապահովվի հանցավոր ռեժիմի վերարտադրման պրոցեսը»,-ասում է Գառնիկ Մարգարյանը։