Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճգնաժամը կլուծվի, եթե վերնախավը գրեթե ամբողջությամբ մի կողմ քաշվի» (տեսանյութ)

Հարցազրույց
mesrobyan

«Ա1+»-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։ «Պետք է ուրախանալ ճգնաժամով, եթե պատրաստ ես դուրս գալ, եթե ոչ՝ վատ բան է»,- ասում է փորձագետը։ Նա ուշադրություն է հրավիրում՝ 88-ից, երբ արցախյան շարժումն սկսվեց, նպատակ չկար կառուցել հզոր պետություն, նպատակ կար լուծելԱրցախի հարցը, դա էլ լուծեցինք. «Մենք մինչեւ հիմա չենք հասկանում, որ պետություն պահելը տանջանքի հարց է, այլ ոչ թե ինչ ստացել ենք, յոլա գնալով պահենք»։ Ըստ Հարություն Մեսրոբյանի՝ 24 տարվա ճգնաժամը հնարավոր է լուծել, եթե կառավարության վերնախավը գրեթե ամբողջությամբ մի կողմ քաշվի. «Բայց դրա պահանջարկը չկա, մենք այսօր չենք գնահատում գրագետներին, ամեն մեկս մեր անգրագետ սեփական կարծիքն ենք պնդում, նման պայմաններում մենք կմնանք այս վիճակում»։