Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանական ներդրումներ

Հասարակություն
կաղա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է իսպանական «Ազվի գրուպ» ընկերության նախագահ Մանուել Կոնտրերաս Ռամոսի և «Finsudprom» միջազգային ընկերության նախագահ Իգոր Շեխելևի գլխավորած պատվիրակության հետ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: «Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Ազվի գրուպ» ընկերության նախագահ Մանուել Կոնտրերաս Ռամոսը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում քաղաքապետի մոտեցումները և վստահեցրել է, որ իրենց ընկերությունը ևս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: «Մեր ընկերությունը շուրջ 120 տարվա պատմություն ունի և այսօր ներկայացված է աշխարհի 14 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում: Մենք, պարոն քաղաքապետ, հետաքրքրված ենք նաև Երևանում գործունեություն ծավալելու հեռանկարով և պատրաստ ենք քննարկել կոնկրետ ծրագրեր»,- ընդգծել է Մանուել Կոնտրերաս Ռամոսը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերությունների քաղաքականությունը` «Finsudprom» միջազգային ընկերության նախագահ Իգոր Շեխելևն էլ նշել է, որ դրանց գործունեության ուղղություններն ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ աղբավայրի կառավարում, ճանապարհաշինություն, մետրոյի կառուցում և այլն: «Մենք պատրաստակամ ենք երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում, և համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ ոչ ուշ ապագայում հնարավորություն կունենանք արդեն քննարկել աշխատանքային ծրագրեր» ,- նշել է Իգոր Շեխելևը:   Քաղաքապետարան