Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ է ձեռնտու սեպ խրել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
LW20vvKbHkk

ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ոչինչ չի կարող սեպ խրել. կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Բայց միշտ պետք է հիշել՝ ում կարող է ձեռնտու լինել այդպիսի սեպը. «Ձեռնտու է թե ՌԴ-ին, թե վաղեմի ոչ այնքան բարյացակամ հարեւաններին, բայց հայկական ու արցախյան իրականությունում դա որեւէ մեկին ձեռնտու չէ»: Սեպ խրելու մասին խոսակցություններն անլուրջ են թվում, երբ այդ մասին խոսում են ՀՀ եւ ԼՂՀ քաղաքական գործիչները. «Հենց որ ասում են` ոմանք ջանում են սեպ խրել, ես կարծում եմ, որ այդ ասողն ինքը արդեն սեպ է խրում, քանի որ այդ ովքեր են այդ «ոմանք»-ը, որ չի բացվում, եւ ինչու ու ինչպես են ուզում սեպ խրել, որը նույնպես չի բացվում: Եվ սա դառնում է մի տեսակ անհեթեթ ու անիմաստ մի արտահայտություն»: Բերձորյան դեպքերից հետո, երբ Արցախում ծեծի ենթարկվեցին Հիմնադիր խորհրդարանի անդամները, այս թեմայով խոսակցություններն ակտիվացան։ Ազգագրագետը նույն ձեռագիրն է տեսնում։ «Թե Բակո Սահակյանը, թե Սերժ Սարգսյանը, թե այստեղի ոստիկանապետը, թե այնտեղի ոստիկանապետը, նույն մարդիկ են, նույն հայացքներով, նույն վարքի նորմերով, եւ հաղորդակից անոթների նման միմյանց են փոխանցում իրենց անելիքները»: Տիկին Խառատյանը նկատում է` 70 տարի շարունակ սովետական իշխանությունները ձգտել են Հայաստանին մեկուսացնել Արցախից: Այժմ, ըստ նրա, դա անում է ԼՂՀ իշխանությունները: Նրան հատկապես վրդովեցրել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի խոսքերը։ Մեր համաքաղաքացիները անընդունելի են համարում հայկական երկու հասարակությունների միջեւ սեպ խրելու բոլոր փորձերը։ Դիտեք տեսանյութը