Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ` ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ

Տնտեսություն

«ՀՀ նոր ջրային օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիովին օգտագործել ջրային ռեսուրսները առանց վնաս հասցնելու բնապահպանությանը»,-օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը:

«Ջրային օրենսգրքի կիրառմամբ կստեղծվեն 100.000 աշխատատեղ վերամշակող արդյունաբերության , գիտության եւ այլ ոլորտներում, գյուղերում , իսկ ազգային եկամուտը կաճի մեկ երրորդով,»- ասում է պարոն Մարտիրոսյանը:

Օրենսգրքի քննարկման մեկ այլ մասնակից` Աժ-ի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը հավատիացնում է, որ օրենսգիրքը հանդիսանում է աղքատության վերացման հարցում կարեւորագույն գործոն եւ այն կնպաստի ջրի սակագնի իջեցմանը:
Այս ամենն, իհարկե, հնարավոր կլինի միայն օրենքի արդյունավետ օգտագործման դեպքում :

Ջրային նոր օրենսգրքի համար հիմնական բազա է հանդիսացել ջրային հին օրենսգիրքը, շատ հոդվածներ են ներառված նոր օրենսգրքում, սակայն ջրային նոր օրենսգիրքը հանդիսանում է նոր խնդիրների լուծման բանալին, վստահեցրեց պարոն Մարտիրոսյանը:
Նշենք նաեւ, որ օրենսգիրքը ստեղծման համար դրամաշնորհ են տրամադրել միաջազգային կազմակերպությունները: