Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Ղազարյանը տեղափոխվեց «Կերկիրա»

Սպորտ
sport3

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ելույթները կշարունակի հունական «Կերկիրա» ակումբում: Ինչպես տեղեկացնում է onsports.gr կայքը, հայազգի ֆուտբոլիստը վեց ամսվա պայմանագիր է կնքել Կորֆու քաղաքը ներկայացնող թիմի հետ: Գեւորգ Ղազարյանը մինչ այդ հանդես էր գալիս հունական «Օլիմպիակոսում», սակայն վերջինիս գլխավոր մարզիչ Վիկտոր Պերեյրան նրան այլեւս չի տեսնում իր ղեկավարած թիմում: Այդ իսկ պատճառով Պիրեյան ակումբը երեկ միակողմանի խզել է պայմանագիրը եւ ազատ կարգավիճակ տվել մեր խաղացողին: Նշենք, որ Գեւորգ Ղազարյանը «Օլիմպիակոս» տեղափոխվել էր անցած տարվա հուլիսին Կարագանդայի «Շախտյորից»: Նա հունական թիմի կազմում անցկացրել է ընդամենը 7 հանդիպում, այդ թվում միայն երեքն այդ երկրի առաջնությունում: