Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի՞ բաց ռեժիմով

Հասարակություն
vardan

Ինչպես դատարանից հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը, Վարդան Պետրոսյանն իր պատիժը կկրի բաց ռեժիմով այն պահից, երբ դատավճիռը մտնի ուժի մեջ, այսինքն՝  մեկ ամսից։ Այս մասին հաղորդեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ Բայց եթե տուժող կողմը բողոք ներկայացնի, անազատության մեջ մնալու ժամկետը կերկարի։ Ի դեպ, դատավճռից հետո տուժող կողմի ներկայացուցիչը շատ արագ հեռացել է։ Հիշեցնենք, այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը. նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման։ Մեղադրողը միջնորդել էր Վարդան Պետրոսյանին դատապարտել 6,5 տարվա ազատազրկման։