Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» խզել է 3 խաղացողների պայմանագրերը

Սպորտ
sport-bananc

Երեւանի «Բանանցն» այսօր երկկողմանի համաձայնությամբ խզել է Արտաշես Առաքելյանի, Գարեգին Մաշումյանի եւ Գեւորգ Կարապետյանի հետ կնքած պայմանագրերը: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը: Մինչ այդ Հայաստանի գործող չեմպիոնի կազմը համալրել էր երեք նոր ֆուտբոլիստներով: Նրանք են դարպասապահ Ալբերտ Օհանյանը, կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը եւ հարձակվող Սարգիս Բալոյանը: