Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բողոքի ակցիան շարունակվում է. երթը շարժվում է նախագահական (տեսանյութ)

Տնտեսվարողները այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց են։ Նրանք պահանջում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցում։ Ըստ օրենքի փոփոխության՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի համաձայն, փոքր ու միջին տնտեսվարողները անցյալ տարվա հոկտեմբերի մեկից պետք է որպես հարկ վճարեին իրենց շրջանառության մեկ տոկոսը՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն: Բայց դրա դիմաց առեւտրականները պետք է ամբողջությամբ փաստաթղթավորեին իրենց շրջանառությունը եւ յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենային հաշիվ-ապրանքագիր: Ավելի ուշ օրենքի կիրարկումը հետաձգվել է մինչեւ փետրվարի 1-ը։ Ակցիայի մասնակիցները երկարաձգեցին կառավարության պատասխանի վերջնաժամկետը. նրանք կսպասեն մինչեւ 13։30, եւ պատասխան չստանալու դեպքում կշարժվեն դեպի նախագահական նստավայր։