Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաները՝ Կոմիտասի թանգարանի բացմանը

Պաշտոնական
bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ միասին հունվարի 29-ին այցելել են Երեւանի Կոմիտասի անվան պետական պանթեոն եւ մասնակցել հայ մեծանուն երգահանի թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Գրառում կատարելով պատվավոր հյուրերի գրքում` Նախագահ Սահակյանը նշել է, որ Կոմիտասի թանգարանի բացումը նշանակալի իրադարձություն է համայն հայության կյանքում: «Խոսքը մի մարդու մասին է, ով կարողացել է իր անմահ երաժշտությամբ ներկայացնել մեր ազգի սարսափելի ողբերգությունը, մարդու, ով ապրել է իր ժողովրդի ճակատագրով եւ վառվել անմնացորդ` հանուն ապագա սերունդների, արդարության հաղթանակի հույսով ու հավատով: Եվ ներկա սերունդը պետք է ապրի ու արարի` հանուն Մայր Հայաստանի զարգացման ու զորացման՝ անսասան պահելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»,- գրել է Բակո Սահակյանը: բակօ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ