Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկադիր կատարողը չի կատարել իր պարտականությունները. հարցուցվել է քրգործ

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Քաղաքացի Աշոտ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ քաղաքացիական գործով արգելանք է դրվել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի, ավտոտեխսպասարկման և անվադողերի սպասարկման կետերի վրա: ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը որոշում է կայացրել արգելանքի տակ գտնվող գույքն էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին, և կատարողական վարույթի ընթացքում հօգուտ քաղաքացիական գործով հայցվոր Վահագն Կ.-ի գործելու նկատառումներից ելնելով` հարկադիր կատարողը չի կատարել իր պարտականությունները, այն է՝ օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային աճուրդ անցկացնելու որոշման մասին չի ծանուցել իրեն, որի հետևանքով զրկվել է աճուրդին մասնակցելու հնարավորությունից և նշված գույքն իրական արժեքից ակնհայտ ցածր գնով էլեկտրոնային աճուրդով վաճառվելու արդյունքում կրել է նյութական վնաս (140 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը վաճառվել է 5 մլն. դրամով): Քաղաքացի Աշոտ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ