Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ Արցախի կառույցի անդամները միանում են Հիմնադիր խորհրդարանին

Քաղաքականություն
9dfb7fe01e1975e16da89b4501162530

Կիսելով ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի և կոմիտեության անդամների հայտարարության մեջ բերած փաստարկները, մենք ևս մեկ անգամ խորը հիասթափություն ապրեցինք տեղեկանալով ՀՅԴ վերջին Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բյուրոյի կազմից: Հույսը, որ նոր Բյուրոն նոր մարդկանց կազմով կփոխի այն խայտառակ, դաշնակցության գաղափարների հետ ոչ մի կապ չունեցող, լպրծուն և իսկապես դաշնակցությունը այլասերող քաղաքականությունը հoդս ցնդեց, երբ Բյուրոյի կազմում տեսանք Հ.Մարգարյանի անունը, այն էլ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնում: Հավատարիմ մնալով ՀՅԴ գաղափարներին, ի նշան բողոքի, չցանկանալով անհաղորդ և անգործունյա մնալ հայրենիքի համար այս ճակատագրական պահին, մենք հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամակցությունը դադարեցնելու մասին և միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին: ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեությունից` Քերոբ Ղազարյան Զավեն Սևումյան Ալբերտ Մաթևոսյան Ադելա Աղաջանյան Արամ Գևորգյան ՀՅԴ «Դիզակ» կոմիտեությունից` Գրիշա Բադասյան Շողակաթ Մակարյան Հասմիկ Օսիպյան Մաիսիկ Բադասյան Գնել Համբարձումյան