Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անաստասիա Գալուստյանը գրավեց 7-րդ տեղը

Սպորտ
sport-evro-festival

Եվրոպայի պատանեկան ձմեռային օլիմպիական 12-րդ փառատոնի գեղասահքի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անաստասյա Գալուստյանը աղջիկների մենասահքում զբաղեցրել է 7-րդ տեղը: Մեր 15-ամյա մարզուհին գերազանց հանդես եկավ կարճ ծրագրում եւ գրավեց առաջին տեղը: Ավաղ, ազատ ծրագրում Անաստասիա Գալուստյանը գրավեց 10-րդ հորիզոնականը եւ չկարողացավ մնալ բարձունքում: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Ալեքսանդրա Պրոկլովան, որը ազատ վարժության ժամանակ ցույց էր տվել երկրորդ արդյունքը: Այսօր մրցասպարեզ մտան նաեւ մեր պատանի դահուկավազորդներ Ռաֆիկ Վիրաբյանն ու Արման Մատինյանը: 7,5 կմ ազատ ոճ դահուկավազքում նրանք 87 մասնակիցների մեջ զբաղեցրին համապատասխանաբար 80-րդ եւ 81-րդ տեղերը: