Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չպետք է տրվել ադրբեջանցիների արկածախնդրությանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
komandos

«Այն, ինչ մենք հիմա ունենք, դա հայ ժողովրդի ձեռքբերումն է , մեր բանակը մեր հպարտությունն ու երկրի անվտանգության երաշխիքն է»,-շեշտում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը, շնորհավորելով նաև Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը: «Հիմա շատ են Ադրբեջանում ասում, որ ռուսական խորհրդային բանակն է օգնել հայերին պատերազմի տարիներին, և առանց նրանց մենք չենք կարող հաղթանակ տանել, սակայն դա այդպես չէ, մենք ունենք այնքան հզոր ուժ  և զինվորներ, որոնք կարող են պահպանել մեր սահմանները: Մեր այսօրվա խնդիրն է պահպանել Ղարաբաղն ու Հայաստանը»,-նշեց նա, հավելելով նաև, որ այսօր Ադրբեջանը խախտում է բոլոր միջազգային նորմերն ու պայմանավորվածությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական առումներով: «Ստեղծված պայմաններում Ադրբեջանն ամեն հնարավոր ու անհնարին միջոցներով փորձում է թուլացնել Հայաստանը, սակայն ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք  միատարր ազգ ենք, իսկ նրանց բնակչության 60%-ը այլազգիներ են, որոնց փորձում են պահել իրենց ազգի անվան տակ»: Ըստ պարոն Տեր-Թադևոսյանի,  միջազգային ցուցանիշները ևս ապացուցում են, որ միջէթնիկ տարբերություններ կան այդ երկրում ապրող ժողովուրդների միջև, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը այդ ամենը քողարկելու համար պետք է ստեղծի կերպարային թշնամի և այս դեպքում, որպես թիրախ ընտրել է Հայաստանին: « Այնտեղ ԶԼՄ-ներն էլ քաջ գիտենք , թե ինչ կարգավիճակով են ապրում, իրականացնելով միայն իշխանությունների պատվերը: Բայց ադրբեջանական հասարակությունը, նրանց ժողովուրդը,  չի ուզում պատերազմ, իշխանական քարոզչամեքենան է նրանց տրամադրում մեր նկատմամբ»,-  ընդգծում է Արկադի Տեր-Թադևոսյանը: «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ , գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի կարծիքով էլ,  ազերիների համար իրենց մարդկային կորուստները որևէ արժեք չունեն, իրենց համար զինվորի կյանքը թանկ չէ, այդ իսկ պատճառով էլ նրանք իրենց չմտածված քայլերով, անհեռատես քաղաքականության պատճառով,  իրենց «մարդկային միսը տալիս են մեր կրակի բերանը»: «Մեր այսօրվա բանակը,  համեմատած 1992 թվականի նոր կազմավորված բանակի՝ հինգից տասը քայլ առաջընթաց է ապրել, տարեցտարի հզորացրել ու ամրապնդել ենք այն ու չի կարելի ընդամենը մեկ կամ մի քանի կրակոցների պատճառով ադրբեջանցիների արկածախնդրության պատճառով տրվենք նրանց կողմից անընդհատ կրկնվող սադրանքներին»,-ասաց նա: