Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. ՄԻԵԴ-ում ելույթ ունեցավ Դողու Փերինչեքը. panorama.am

Քաղաքականություն
միեդ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ սկսեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործի քննությունը։ Դատարանի որոշմամբ` Դողու Փերինչեքը եւ իր պաշտպանները ելույթ կունենան առաջինը, ապա ելույթ կունենա պատասխանող կողմը` Շվեյցարիան, հետո իբրեւ երրորդ կողմեր հանդես եկող Թուրքիան եւ Հայաստանը։ Դողու Փերինչեքի շահերը ներկայացնող փաստաբան Մեհմեդ Չենգիզը, կրկնելով Թուրքիայի կառավարության պնդումները, գտնում է, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելուն միտված Շվեյցարիայի դատարանների կողմից միջամտությունը պատշաճ սահմանված չի եղել օրենքով, եւ հետեւաբար Շվեյցարիայի ՔՕ 261բիս հոդվածի հիման վրա Փերինչեքի դատապարտումը տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի խախտմամբ։ «Դիմումատուն չի ժխտում սպանությունները եւ տեղահանումները, բայց մերժում է դրանց իրավական գնահատականը իբրեւ ցեղասպանություն, քանի որ 1948թ ցեղասպանության կոնվենցիան չունի հետադարձ ուժ», - իր ելույթում ասաց Մեհմեդ Չենգիզը։ Իրեն համեմատելով Ջորդանո Բրունոյի հետ, Դողու Փերինչեքն իր խոսքում պնդեց, որ ինքը «այսօր կանգնել է դատարանի առջեւ հանուն եվրոպացիների ազատության»։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում