Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Freedom House-ը ԼՂՀ-ն Ադրբեջանից ավելի ազատ երկիր է համարել. Փաստինֆո

Քաղաքականություն
untitled10

Freedom House-ն իր ամենամյա «Ազատությունն աշխարհում-2015» զեկույցում 7- բալանոց համակարգում 5 միավոր է գնահատել Լեռնային Ղարաբաղի և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական ազատությունների մակարդակը: Ադրբեջանի նույն ցուցանիշը հաեղինակավոր այս կազմակերպության կողմից մեկ միավորով պակաս է գնահատվել` 6, այն դեպքում, երբ 7 միավորն արդեն ժողովրդավարական ազատությունների իսպառ լիակատար բացակայություն է նշանակում։ Զեկույցի հեղինակները, ի դեպ, Ադրբեջանին նման ցածր ցուցանիշ շնորհելուն զուգահեռ այդ երկիրը դասել են նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ամենակտրուկ անկումը գրանցած երկրների շարքում: Հայաստանը զեկույցի հեղինակների կողմից ներառվել է մասնակի ազատ երկրների խմբում: Մեր երկրում քաղաքական իրավունքների մակարդակը գնահատվել է 5,  քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ 4 միավոր։ Այս խմբում մեր հարևաններն են Վրաստանը և Թուրքիան:

Ավելին՝ այստեղ