Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին հստակ պատասխան չի տվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
3937935de5bbeb16cf6965ccbb78ced1

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ընդունել է «Նաիրիտ» գործարանի պատվիրակությանը, սակայն որեւէ հարցի հստակ պատասխան չի տվել։ «Խոսակցություն գնաց, որ գոնե մեկ ամսվա աշխատավարձ մինչեւ փետրվարի վերջ վճարվի, դրա հստակ պատասխանն էլ չասվեց»,- նշում են աշխատակիցները Միակ կոնկրետ պատասխանը եղել է այն, որ հերթական աշխատավարձը ստանալիս աշխատավարձ կստանան նաեւ նախկինում ազատված աշխատակիցները եւ մահացածների ընտանիքները։ Փետրվարի 2-ին նախարարը կայցելի գործարան եւ հստակ կասի,որ օրը նաիրիտցիները աշխատավարձ կստանան։