Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ծախվող պետության մեջ չի կարող լինել չծախվող բանակ. Հայրիկյան (տեսանյութ)

Հայոց բանակը հունվարի 28-ին տոնում է իր կազմավորման 23- ամյակը։ «Ազգային բանակը մեր պետականության կարևորագույն հաստատություններից մեկն է։ Պատահական չէ, որ բոլոր դարերում մեր բոլոր թշնամիների գլխավոր նպատակն է եղել հայկական բանակի և նրա սպաների ոչնչացումը »,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Վերջինիս խոսքերով՝ մեր բանակի գոյությունը մեր պետականության հիմքն է։ «Բանակի առջև դրված են բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք, սակայն, ոչ միայն նրանն են, այլ նաև մեր հասարակությանը։ Չի կարող ծախված երկրի, ծախված իշխանությունների բանակը ևս ծախված չլինել»,-ասաց նա։