Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանի դատավճիռը` հունվարի 29-ին

Հասարակություն
Vardan-Petrosyan-dat6

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վճիռը կհրապարակվի հունվարի 29-ին։ Այսօր այդ մասին հայտնել է գործը քննող դատավոր Վաղինակ Մկրտչյանը։ Վարդան Պետրոսյանը իր վերջին խոսքում նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ որեւէ մեկի հանդեպ չարացած չէ։ Գործով դատախազը միջնորդել էր Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 ու կես տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Վթարը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։