Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլորը շահագրգռված են տեսնել կայուն և կանխատեսելի Հարավային Կովկաս» (տեսանյութ)

Քաղաքականություն
hrant

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ վերջին օրերին սահմանում տիրող լարված իրավիճակը Ադրբեջանի կողմից միտում ունի ցույց տալու միջազգային հանրությանը, որ հակամարտությունը խաղաղ կարգավորում չունի։ Ուստի ամեն հնարավոր մեթոդներով հակառակորդը փորձում է գերտերությունների ուշադրությունը կենտրոնացնել այս խնդրի վրա։ «Բոլորը հիանալի հասկանում են, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպական միությունը՝ ի դեմս Ֆրանսիայի , բոլորը շահագրգռված էին տեսնելու կայուն և կանխատեսելի Հարավային Կովկաս՝ ամեն մեկը իր շահերից ելնելով, բայց այդ կայունությունը բոլորի համար նախընտրելի էր, և այսպես Ադրբեջանը փորձում է ստիպել վճարել այդ խաղաղության համար»,-նշում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։