Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» հաղթեց առաջին խաղում

Սպորտ
sport-ararat2

Երեւանի «Արարատը» հաղթանակ տարավ մրցաշրջան-2015-ի առաջին խաղում: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող արարատցիները երեկ ստուգողական հանդիպում են անցկացրեց այդ քաղաքի համանուն թիմի հետ: Իրանցի կիսապաշտպան Ամիրի Շոեիբի եւ Դավիթ Ղանդիլյանի խփած գոլերի հաշվին «Արարատը» հաղթել է 2:1 հաշվով: Հաջորդ ստուգողական խաղը մեր ֆուտբոլիստներն անցկացնելու են հունվարի 30-ին: Այդ օրը նրանք մրցելու են Ռուսաստանի «Սախալին» թիմի հետ: Հաջորդ օրը «Արարատը» կավարտի հավաքը եւ կվերադառնա Երեւան: