Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը պաշտոնապես դեռ չի հերքել այսօրվա իր կորուստները

Քաղաքականություն
84f46372d0dab0f541d5b5410fe585ea

Նկատի առնելով իր կրած կորուստների մեծ թիվը` Ադրբեջանը փորձում է ամեն կերպ քողարկել դրանք` երբեմն զավեշտի հասնող սցենարներ հորինելով. այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հորդորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ զգույշ լինել եւ չտրվել այդ ապատեղեկացնող սադրանքներին. <Մենք կշարունակենք պարբերաբար ձեզ տրամադրել իրավիճակի մասին հստակ եւ ճշգրիտ տեղեկատվություն: Նկատեք, որ Ադրբեջանը պաշտոնապես դեռ չի հերքել այսօրվա իր կորուստները, դրա փոխարեն զավեշտալի լուրեր է տարածում>: Հիշեցնենք,  այսօր ժամը 12:00 -ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: