Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում կողոպուտ կատարողին ինքնաթիռով տեղափոխեցին Հայաստան

Հասարակություն
209c0e682b33055c1a6ee20add1f2ef7

Հունվարի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1976 թ. ծնված Աբել Պ.-ին, որը 2012 թ. հոկտեմբերի 26-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Խափանման միջոցը` կալանք: Աբել Պ.-ն փոխանցվել է Մուշի բաժնի ծառայողներին: ՀՀ ոստիկանություն