Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Կասկադը կպատվի եռագույնով՝ ի հեճուկս տարածքը հսկողների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
drosh

Համացանցում շրջանառության մեջ է դրվել մի տեսանյութ, որտեղ ազատամարտիկ Սրապիոն Գևորգյանին տարածքը հսկող երիտասարդներն արգելում են «Կասկադի» տարածքում նկարվել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշ հանդիսացող Եռագույն դրոշով՝ պատճառաբանելով, որ դա մասնավոր տարածք է, և չի կարելի այդտեղ եռագույն պարզել։ Սրա հետ կապված կա առաջարկ. մի խումբ քաղաքացիներ որոշել են Կասկադը «պատել» եռագույնով՝ ի նշան նրա, որ Կասկադում ոչ ոք չի կարող արգելել պարզելու Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշ Եռագույնը. «Եւ սա թող դաս դառնա ցանկացածի համար, ովքեր հետագայում կճգնեն արգելել Եռագույնի ծածանումը Հայաստանի որևէ տարածքում. ի պատասխան այդ արգելքի կստանան նման ակցիաներ»։ «Այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 16:00-ին հավաքվում ենք Կասկադի տարածքում, մեր հետ ունենալով եռագույն դրոշներ։ Բոլորս միասին երգում ենք Հայաստանի Հանրապետության պետական օրհներքը, նկարվում ենք միասին՝ Եռագույն դրոշներով Կասկադի սկզբնամասում, աստիճանների վրա և ամենավերին հատվածում՝ «Հասկը» կրող հուշակոթողի հարթակում՝ Արքայական Հասկի ու հավերժության նշանի ֆոնին, և ամենքս գնում մեր գործին։ Ակցիայի-ֆլեշմոբի տևողությունը առավելագույնը 30 րոպե է։ Սա կլինի սթափեցնող ապտակ բոլոր նրանց, ովքեր չեն հասկացել, թե որտեղ են ապրում և ով է Հայը»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։