Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ներկայացնող գերմանացի հրաձիգը երկրորդն է

Սպորտ
sport-hradzig

Հունվարի 10-11-ը Սլովենիայում ընթանում է «Pokal Trzina 2015» միջազգային մրցաշար, որին մասնակցում է 9 պետության 221 հրաձիգ: Հայաստանը Սլովենիայում  ներկայացնում է ազգությամբ գերմանացի հրաձիգ Քրիստիան Լաուերը: 10 մ, օդամղիչ հրացան,  60 կրակոց ձևում  35 մրցակցից Քրիստիան Լաուերը գրավել է երկրորդ տեղը: Նա նախ 612,9 միավոր վաստակելով՝ 7-րդ տեղով անցել է եզրափակիչ, այնուհետև զարգացրել հաջողությունը: հրաձիգ Հրաձգության Հայաստանի ֆեդերացիայի համար 2015 թվականի «անդրանիկ» մեդալը նվաճեց Անդրանիկ Այվազյանի սան Քրիստիան Լաուերը: