Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու պատմաբանի գզվռտոց (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed313

Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի եւ Պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանի ջրերը մի առվով չեն հոսում։ Սկզբից Դեմոյանը խոսում է անհասցե. «Մեկ ու կես տարի առաջ Ցեղասպանության թանգարանի տնօրենին եւ պետական հանձնաժողովի քարտուղարին թիրախավորել են»։ Աշոտ Մելքոնյանին դուր չի եկել Հայկ Դեմոյանի ատենախոսությունը։ Վերջինս համոզված է, որ իր դեմ պատվեր է իջեցվել Գիտությունների ազգային ակադեմիա. «Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել ինձանից»։ Սակայն պատվերի հիմքում ոչ թե ատենախոսությունն է, ըստ Հայկ Դեմոյանի, այլ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից 100 հեկտարանոց կանաչ գոտին, որոշ գիտնականներ չեն ուզում, որ դա հանձնվի թանգարանին. «Անձ,որը լծվեց էդ աշխատանքին, վարկաբեկելով եւ տապալելով իմ աշխատանքը, շուտով կստանա ակադեմիկոսի կոչում»։ Խոսքը Աշոտ Մելքոնյանի մասին է։ «Ես ի նշան բողոքի դուրս եմ եկել ակադեմիայի կազմից»՝ ավելացնում է Դեմոյանը։։ Աշոտ Մելքոնյանն ընդունում է՝ իրեն դուր չի եկել Ղարաբաղի հարցի մասին Ցեղասպանության թանգարանի տնօրենի ատենախոսությունը։