Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գները հասել են եղած պատմական չափին. Վաչե Գաբրիելյան (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստի սկզբում փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը վարչապետին զեկուցեց վերջին օրերին արձանագրված գնաճի եւ փոխարժեքի տատանումների ուղղությամբ իրենց կատարած աշխատանքները։ Նա նշեց, որ գները 3-5 դրամով իջել են՝ հասնելով, ըստ նախարարի խոսքի, «եղած պատմական չափին»։ 94 խանութները, որոնք դեկտեմբերի 16-17-ին՝ պիկ օրերին փակվեցին, հիմա աշխատում են։ Կային խանութներ, որտեղ ապրանք կար, սակայն գները հստակ նշված չէին, հիմա հստակեցվել են եւ տատանման ենթակա չեն։ Նա նաեւ նշեց, որ ՏՄՊՊՀ-ից ամեն օր ստանում են դիտանցման արդյունքները, որոնցից պարզել է, որ խոշոր խանութներում ու գազալցակայաններում եւս կան կայունացման միտումներ։