Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթիկի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն

Հասարակություն
roads11

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն