Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմիտրով գյուղի խմելու ջուրը վտանգված է (տեսանյութ)

Հասարակություն
nkar00003

Արարատի մարզի Դիմիտրով գյուղի խմելու ջուրը վտանգված է: Սա բնակիչների մտահոգությունն է: Ավելի քան 8 ամիս է` «Հայջրմուղկոյուղի»-ն սկսել է փոխել գյուղի ջրատար խողովակները, սակայն մինչ օրս հորերը բաց են, ու շինարարական որեւէ աշխատանք չի կատարվել։ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչ Վոլոդյա Մանգասարյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է իրավիճակը. «Մեկի մեջ, որ կռիսը սատկած լինի, էդ ջուրն ուր է գնալու: Մարդկանց թունավորելու համար մի հատ են»: Սարգիս Ղեւոնդյանն ազատամարտիկ է` սրտի վիրահատությամբ, նրա համար եւս լուրջ խնդիր են դարձել անտարբերության մատնված հորերը. «Սկորին էլ չի կարողանում գա, գնում ա, տասը կրուգ ֆռռում ա, նոր գալիս, հասնում է ինձ օգնության»: Գոյացած մեծ հորի մոտ հանդիպեցինք մի երիտասարդի, որը չներկայացավ, այլ միայն նշեց, որ վերահսկողական բաժնից է, եկել են ուսումնասիրելու իրավիճակը: Նա վստահեցրեց, որ արդեն ավարտական աշխատանքներն են իրականացվում. «Հիմա իրենք կարող են բերեն այստեղ հավաքեն, ուղղակի գյուղի վերեւում էլ աշխատանքներ ունեն կատարելու, ըստ հերթականության շարժվում են առաջ:      Հիմա առանց շաբաթ-կիրակի մարդիկ աշխատում են, որ այս խնդիրները վերացնեն: Գյուղապետարանից որեւէ բան ճշտել չհաջողվեց: Թեեւ դեկտեմբերի 20-ը` շաբաթ օրը, աշխատանքային էր, գյուղապետարանի դուռը փակ էր: Իսկ այս ջրափոսը հին խողովակներից դուրս եկող խմելու ջուրն է: Ի դեպ, ազատամարտիկ Սարգիս Ղեւոնդյանը բացի ջրի խնդրից, խոսում է իր սոցիալական ծանր վիճակից: Նա պատրաստ է անգամ ծայրահեղ քայլի դիմել. «Ընտանիքս վերցնեմ, գնամ ցույցի, 12 շունչ փոքր-փոքր երեխաներ, գնալու եմ ցույց եմ անելու, որ ես պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ, կիսամարդ, ինչ վիճակի են գցել, ոչ մի օգնություն էլ չունեմ»: