Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Կարապետյանը գիտի, թե ինչու հարթակ չբարձրացավ Գագիկ Ծառուկյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
karapetich

«Այսօր շատերն են անիծում իշխանությանը, որովհետև վայել չէ մեր հասարակությանը նման կերպ ապրելը»,-ասել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, ում կուսակցության հետեւորդների թիվը 18 հազարից դարձել է հազիվ 10 հազար։ «Սա իշխանություն չի, բիզնեսմեններ են, որոնք մտածում են իրենց գրպանի մասին»,- ասում է պարոն Կարապետյանը: Արդյո՞ք եռյակը կհասնի որևէ բանի. հարցին ի պատասխան պարոն Կարապետյանը պատասխանել է. «Հավատում եմ Ծառուկյանին, քանի որ ցանկանում է հասնել մի բանի, արդեն երկար ժամանակ է՝ պայքարում է»: Տ. Կարապետյանն անգամ գիտի, թե ինչու վերջին հանրահավաքին Ծառուկյանը հարթակ չի բարձրացել, ասում է՝ տեղին չէր ելույթ ունենալը, ընդդիմադիր կուսակցությունների լիդերները ներկա չէին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ այս շրջանում հյուրանոց բացելը համարում է նորմալ քայլ: «Չե՞ք ուզում, որ այս երկրում հարուստ մարդիկ լինեն; Հարուստ մարդ ա՝ հյուրանոցա բացել, ինչ կա որ»,-զարմացել է նա: