Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկերը դոլարի պահանջարկ են ներկայացրել

Տնտեսություն
dollar5

Դեկտեմբերի 20-ին "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում կայացել է 250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 449.9դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 449.9 դրամ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից այսօր՝ ս.թ. դեկտեմբերի 20-ին, հայտարարվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: ՀՀ առևտրային բանկերի կողմից ներկայացվել է 1.7 մլն ԱՄՆ դոլարի պահանջարկ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվել է 1.7 մլն ԱՄՆ դոլարի վաճառք 446.76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 445.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 120,906,915 դոլար 488.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 150,851,316 ԱՄՆ դոլար 495 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 459.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 27,616,115 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 495.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,637,035 EUR 599.65 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12,814,495  EUR 621.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 722,661,103 ՌԴ ռուբլի 7.84 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 367,213,984 ՌԴ ռուբլի 8.25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 73.1 մլն ԱՄՆ դոլար: Կենտրոնական բանկ