Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում. մառախուղը ցրվել է

Կարևոր լուրեր Հասարակություն
zvartnots

Այսօր 2 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղ մառախուղի պատճառով՝ Մինվոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռները: Ինքնաթիռները մի քանի պտույտ կատարելուց հետո վայրէջքի այլ ուղղություն են ընտրել։ Վաղ առավոտյան խիտ մառախուղի պատճառով տեսանելիությունը եղել է 50 մ, իսկ վայրէջքի համար պահանջվում է 350մ։ Այս մասին մեզ ասաց «Զվարթնոց միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝  այժմ արդեն ամեն ինչ կարգավորվել է, եւ աստիճանաբար բոլոր չվերթները կիրականացվեն։