Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը շնորհավորել է «Արմենպրես»-ին

Հասարակություն
գալւստ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Արմենպրես»-ի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ պետականորեն ստեղծված առաջին լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ: 1918 թվականից ի վեր, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային խորհուրդն ազդարարեց առաջին լրատվական գործակալության ծնունդը, «Արմենպրես»-ը միշտ եղել է պետականաշինության ջատագովի եւ լրատվական դաշտի առաջատարի դիրքերում՝ լինելով մեր պատմության մի մեծ ժամանակահատվածի ականատեսն ու վավերագիրը: Նորագույն տեխնոլոգիաների դարում գործակալությունը քայլում է ժամանակին համահունչ եւ լրատվական դաշտի այսօրվա խճանկարում առանձնանում է պրոֆեսիոնալ, համակողմանի, հավասարակշռված աշխատաոճով: Այն իր հարուստ տեղեկատվական բազայով եւ առանձնահատուկ արխիվով վստահելի աղբյուր է տեղական եւ միջազգային լրահոսի համար: Համոզված եմ, որ հետագայում եւս «Արմենպրես»-ը կշարունակի իր բարի ավանդույթներն ու հասարակությանը իրազեկելու շնորհակալ գործը: Կրկին շնորհավորելով տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, աշխատանքային եւ ստեղծագործական եռանդ, լավատեսություն եւ բարեկեցություն»: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն