Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ուսանողները շատ են ուզում սովորել արաբերեն (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar00006

Այսօր Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում առաջին անգամ բացվել է արաբերեն լեզվի կենտրոն, որը ստեղծվել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանատան աջակցությամբ։ Այս առթիվ համալսարանի ուսանողների կողմից կազմակերպվել է նաև արաբական մշակույթին նվիրված միջոցառում, որին ներկա է գտնվել նաև Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալլա Էլլեյսի Նասեֆին։ Մեզ հետ զրույցում նա նշեց հետևյալը. «Արաբերեն լեզվի լսարանի բացումը դրական է անդրադառնում Հայաստանի և Եգիպտոսի միջև եղած դարավոր բարեկամությանը, և հայ ուսանողների ցանկությունը մեծ էր՝ արաբերեն լեզվին տիրապետելուն։ Ամեն տարի Հայաստանի 6 ուսանողներ մասնակցում են արաբերեն լեզվի դասընթացների, որոնք անցկացվում են Եգիպտոսում մի քանի ամիս։ Երկար տարիներ հայ համայնքը, որը գտնվում է Եգիպտոսում շատ լավ է խոսում արաբերեն»։ Լսարանում կար տեղադրված նաև արբանյակային ալեհավաք, որը հնարավորություն է տալիս 700 արաբական հեռուստաալիք դիտել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ը ՄԱԿ-ում նշվում է արաբերեն լեզվի օրը՝ սկսած դեռևս 1975թ-ից, երբ արաբերենը հռչակվեց որպես ՄԱԿ-ի վեցերորդ պաշտոնական լեզու։