Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի ուղերձը

Քաղաքականություն
a79bf96dc88a4f4e87335c2ecaba3fda

ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Եռասերունդ երկրապահի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ բոլորիս քաջ առողջություն և հաջողություններ ընդհանուր գործունեության մեջ: 5-րդ բրիգադը, որ կազմավորվեց 1992 թվականի այս օրերին և որի կազմում ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր շրջանների կամավորականները , կամավորական ջոկատներն ու կամավորական գումարտակները կատարեց իր առջև դրված խնդիրները անցավ փառապանծ մարտական ուղի և ռազմադաշտից վերադարձավ հաղթանակով: Հայ ժողովրդին պարտադրված պատերազմում ձեռք բերած հաղթանակի մեջ անգնահատելի է 5-րդ բրիգադի դերը և իր մարտիկների կյանքի ու առողջության գնով վաստակած հաղթանակաբեր գործունեության համար բրիգադը անվանվեց Լեգենդար և Հաղթական: Հայոց զինուժի հաղթանակի պատմության մեջ ոսկե տառերով է գրված 5-րդ բրիգադի և նրա յուրաքանչյուր մարտիկի հերոսական մարտական ուղին: Այդ մարտական ուղին անցնում է արցախյան ազատամարտի հյուսիսային ու հարավային ռազմաճակատներով և հասնում է ԼՂՀ ու ՀՀ պետական սահմանների ամրապնդմանն ու հայոց բանակի հզորացմանը: Ես հպարտ եմ և ինձ համար պատիվ է , որ եղել եմ 5-րդ բրիգադի հրամանատարը. հպարտ եմ, որ մարտնչել եմ 5-րդի խիզախ հերոսների հետ, որ նահատակվեցին հանուն հայրենիքի ազատագրման ու հանուն խաղաղության: Ես հպարտ եմ ,որ ծառայել եմ ձեզ հետ սիրելի 5-րդցիներ: Հպարտ եմ, որ այսօր բոլորս միասին 5-րդ բրիգադի փառքն ու հմտությունը փոխանցում ենք նոր սերնդին` երիտասարդ ու պատանի երկրապահներին: Ձեզանից շատերն աշխատում են դպրոցներում պատանի երկրապահների հետ և իրենց փորձը փոխանցելով նոր սերնդին ` պատանի երկրապահին, կազմակերպում են Պատանի երկրապահ ակումբի ռազմահայրենասիրական դաստիարակության գործնթացը, շարունակում են բրիգադի առաքելությունը: Ես հավատում եմ, որ նոր սերունդը տեր կկանգնի 5-րդի ձեռքբերումներին: Եվս անգամ շնորհավորում եմ բոլորիս բրիգադի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորում եմ բոլորին` և զոհվածներին, և ողջերին անուն առ անուն: Փառք 5-րդ բրիգադի նահատակ հերոսներին: Փառք հերոսներ ծնող հայ մայրերին: Փառք հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմի բոլոր նահատակներին Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Փառք նաև ձեզ , որ հիշում ու մեծարում եք ձեր նահատակ ընկերներին և փառավորում ապրողներին: ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ