Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցող անձանց 92 տոկոսը գործազուրկ է (տեսանյութ)

Հասարակություն
mSa6vPtDFEc

Հայաստանում պաշտոնապես գրանցված 200.000 հաշմանդամություն ունեցող անձանցից 92 տոկոսը գործազուրկ է։ Այս թիվը կրճատելու ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը ապահովելու համար «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունն ու «Ունիսոն» ՀԿ-ն իրականացնում են «Լայֆ» ծրագիրը։ Ծրագրի արդյունքում արդեն 400 հաշմանդամություն ունեցող անձ ձեռք է բերել աշխատանք։ «Ես աշխատում եմ» ֆոտոցուցահանդեսում այսօր ներկայացված էին նրանց նկարները։ «Բոլոր այս մարդիկ աշխատում են ինտեգրացված միջավայրում՝ բոլոր մյուս աշխատակիցների հետ հավասար։ Մենք փորձում ենք ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող անձը նույնպես կարող է աշխատել ցանկացած ոլորտում»,- ասաց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։ «Սեյվ դը չիլդրեն» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան ուրախությամբ է նշում, որ արդեն ստեղծվել է 17 սոցիալական ձեռնարկություն Երեւանում եւ մարզերում, որոնք նույնպես ապահովում են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը։ Այսպիսի ձեռնարկություններում արդեն 180 հաշմանդամություն ունեցող անձ է աշխատում. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ուզում են հասարակության լիիրավ անդամ դառնալ ու իրենց, իսկ միջոցներով հաղթահարել խնդիրները, իրենց ապրուստը ապահովել»,- հավաստիացրեց տիկին Սարգիզովան։ Ի դեպ, ծրագրի շրջանակում, հաշմանդամություն ունեցող անձանց հետ անցկացվում են դասընթացներ՝ հմտանալու եւ գործատուին ճիշտ ներկայանալու համար։