Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծխելը և երկրորդային ծուխը` անպտղության պատճառ

Հասարակություն
cxox-varord

Ծխելը և երկրորդային ծուխը կանանց մոտ անպտղության պատճառ կարող է դառնալ, այն առաջացնում է պտղի մոտ տարբեր արատներ՝ ներառյալ ուռուցքային հիվանդությունները: Մասնագետներն ահազանգում են, որ ծխելը և երկրորդային ծուխը բացասաբար են ազդում ոչ միայն սեռական, այլև վերարտադրողական ֆունկցիայի վրա: Ուստի «Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ-ն «Ծխախոտի և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունը սեռական և վերարտադրողական առողջության վրա» ծրագրի շրջանակներում վերջին երեք ամիսների ընթացքում իրականացրել է ծխախոտի և երկրորդային ծխի` սեռական և վերարտադրողական առողջության վրա վնասակար ազդեցության վերաբերյալ տեղեկատվական ծրագրեր: Մասնավորապես կազմակերպվել են դասախոսություններ և հանդիպումների շարք Երևանում և մարզերում (համալսարաններ, ՀԿ-ներ):