Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտ»-ում աշխատավարձ կստանան

Հասարակություն
nairit1

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շաբաթվա վերջին աշխատանքային օրը մեկ ամսվա աշխատավարձ կստանան։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ»-ի մամուլի քարտուղար` Անուշ Հարությունյանը։ Գործարանը իր աշխատողներին պարտք է 5 մլրդ 768 մլն դրամ։ Մինչեւ տարվա վերջ նրանց կվճարվի ողջ աշխատավարձը։ Ընդհանուր առմամբ, գործարանի պարտքը կազմում է 102 մլրդ 876 մլն դրամ, որից Միջպետական բանկինը կազմում է 63 մլրդ 145 մլն, բյուջեինը՝ 8 մլրդ դրամ։ Քիմիական երբեմնի հզոր գործարանը 2010 թ.-ից արտադրանք չի տալիս։ Աշխատողների մեծ մասն էլ գտնվում է հարկադիր պարապուրդում։