Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե շատ ուզենան հեռուստացույց դիտել, Բեգլարյանը խոստանում է օգնել (տեսանյութ)

Տնտեսություն
MHM91874_copy

Այսօր իրականացվել է փորձնական թվային ազդանշանի հեռարձակում։ 2015թ-ի հուլիսից ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերությունները պետք է անցնեն թվային հեռարձակման: Տեխնիկական աշխատանքները սկսվել են 2014թ-ի հունվարից։ «Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 6 միլիարդ 922 միլիոն դրամ, որից ավելի քան մեկ միլիարդ դրամը հարկերի և տուրքերի ձևով վերադարձվելու է պետական բյուջե»,-հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ՝ այս թեմայով քննարկմանը։ Թվայնացման գործընթացը պահանջում է ներդրման զգալի ծախսեր, այդ թվում նաև որոշակի ծախսեր բնակչության կողմից , որպեսզի կարողանան ապահովել հեռուստացույցները թվային ընդունիչներով։ «Հոգալու ենք այն խավին, որը սոցիալապես անապահով է, բայց շատ է ուզում նայել հեռուստացույց։ Կլինեն նաև թվային հեռուստահեռարձակումից հրաժարվողներ, կոնկրետ թիվ չեմ կարող նշել, բայց կապահովենք, նրանց , որոնք կունենա այդ ցանկությունը»,-ասաց նա։ Նախարարի խոսքերով՝ Հայաստանում որպես թվային հեռուստահեռարձակման ստանդարտ ընդունվել է եվրոպական DVB –T2 ձևաչափը և ըստ սահմանված ժամանակահատվածի ավարտվել են հանրապետական գլխամասային կայանի մոնտաժման աշխատանքները և ներկայումս այն թեստավորվում է շվեդական «Էրիքսոն» կազմակերպության մասնագետների կողմից։ Մեր այն հարցին, թե արդյոք այս գործընթացից հետո տարբերակ կառաջանա եթեր տրամադրելու «Ա1+» հեռուստաընկերությանը՝ պարոն Բեգլարյանը նշեց, որ դա տրանսպորտի և կապի նախարարությանը առնչվող հարց չի։ «Յուրաքանչյուր հեռուստաընկերության հեռարձակում Տրանսպորտի և կապի նախարարության հետ ընդհանուր ոչինչ չունի ։ Դա կարգավորվում է ըստ օրենքի»,-եզրափակեց նա։ Հիշեցնենք, որ Հայաստանում հեռարձակման մրցույթներ չեն անցկացվում՝ ազատ կապուղիներ չլինելու պատճառաբանությամբ։