Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ  ԱԱԾ–ի մոտ

Հասարակություն
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Նոյեմբերի 26-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում` Ազգային անվտանգության շենքի մոտակայքում, այրվում է կայանված «Ջիպ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.50-ին, մարվել` 02.56-ին: Նալբանդյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում այրվել են «Դոջ» մակնիշի 10 SL 047 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Շ. Պ.) առջևի երկու անվադողերը: