Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանների ապօրինությունները հասցրել են ինքնասպանության փորձի

Հասարակություն
index5

2014 նոյեմբերի 21-ին իրենց իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ Ա. Բ., նրա հայրը՝ Հ. Բ., և մայրը՝ Բ. Խ.: Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրը վերաբերում է ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների կողմից նրանց նկատմամբ կիրառված ապօրինություններին, որը հասցրել է Ա. Բ.-ի ինքնասպանության փորձին: Ըստ Բ. Խ.-ի կողմից կազմակերպությանն ուղղված դիմումի՝ դեռևս 2014 թվականի հուլիսի 1-ին ժամը 10:40-ի սահմաններում նրանց տուն են այցելել Ստեփանավան քաղաքի ոստիկանության աշխատակիցները՝ բնակարանի խուզարկության նպատակով: Խուզարկությունն ավարտելուց հետո հայտնել են, որ Ա. Բ.-ն իրենց հետ պետք է գնա Ստեփանավան քաղաքի ոստիկանության բաժին՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով: Նույն օրը ժամը 15:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում նրանք ոստիկանության աշխատակիցների հետ միասին մեկնել են Ստեփանավան քաղաքի ոստիկանութուն, որտեղ Ա. Բ.-ին հարցաքննել են մինչ 23:30-ն ընկած ժամանակահատվածը: Կազմակերպությանը ներկայացված դիմումով Հ. Բ.-ն և Բ. Խ.-ն հայտնել են, որ 2014 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում իրենց տուն են այցելել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժանմունքի 4 աշխատակիցներ՝ բնակարանի խուզարկություն իրականացնելու նպատակով: Վերջիններս հայտնել են, որ ցանկանում են զրուցել Հ. Բ.-ի աղջկա՝ Ա. Բ.-ի հետ, բայց քանի որ վերջինս գտնվել է Երևան քաղաքում, Հ. Բ.-ին՝ նույն օրը, ժամը 11:20-ի սահմաններում, իրենց հետ տարել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին: Ոստիկանության բաժանմունքում թվով 5 ոստիկաններ Հ. Բ.-ին սկսել են սեռական բնույթի հայհոյանքներ տալ և սպառնացել են, որ եթե իրենց չհայտնի Ա. Բ.-ի գտնվելու վայրը՝ կծեծեն նրան: Մանրամասներն՝  այստեղ