Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայլեր սպանելու պարգեւավճարից էլ են եկամտահարկ պահում. Էկոլուր

Հասարակություն
92b31417224536414232012e0b0f77f6

62 գայլի մորթի հանձնվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության /ԲՆ/ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը: Հիշեցնենք, որ արդեն երրորդ տարին է, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է գայլերի սպանդը Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու նպատակով: Գործադիրի որոշմամբ 2014թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվեց 20 միլիոն դրամ 200 գայլ սպանելու համար: Յուրաքանչյուր գայլ սպանելու համար պարգեւավճարը 100 000 դրամ է: Սակայն փաստացի յուրաքանչյուր գայլի համար հատկացվում է 76 000 դրամ: Ըստ Արամ Աղասյանի` 100 000 դրամից եկամտահարկ են պահում, դրա համար է ստացվում 76 000 դրամ: «Նախկինում այդքան չի պահվել, հիմա ավելի շատ են պահում: Բայց մենք փոխանցում ենք 100.000 դրամ», - ասաց Արամ Աղասյանը: ԷկոԼուրը հետաքրքրվեց, թե որքանով է արդյունավետ գայլերի թվաքանակի կրճատմանն ուղղված միջոցառումները, երբ գայլերն արդեն հասել են Երևան: Մանրամասներն՝ այստեղ