Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12 գլխավոր հերոս՝ մեկ գրքում (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
girq-nkar

«Մոյրանների նոթատետրից» սա արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի երկրորդ գիրքն է։ Գրքում ընդգրկված է 11 պատմվածք եւ մեկ վիպակ։ «Գրքի 12 ստեղծագործություններն էլ վերնագրել եմ կոնկրետ հերոսների անունով, սա նույնպես եզակի դեպք է, 12 անուն, 12 գլխավոր հերոս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող Անուշ Ասլիբեկյանը։ Բոլոր պատմվածքների միջով կարմիր գծով անցնում է հայի ճակատագրի թելը, որը կապում է ժամանակները, իրադարձություններն ու իրողությունները։ Պատմվածքներում ներկայացված են մարդկային ամենաբազմազան տեսակները՝ Հայաստանի պատմության ամենատարբեր փուլերում, 20-ականներից մինչեւ մեր օրերը։ «Մոյրանների նոթատետրից» ժողովածուում ընդգրկված «Մերսեդես» ստեղծագործությունը 2015 թ-ին բեմադրվելու է Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Հակոբ Ղազանչյանի կողմից՝ գլխավոր դերում Նորա Արմանին է։ Իսկ «Կոմիտաս. Լույս երանելի» պիեսը 2015 թ-ին բեմադրվելու է Սանկտ Պետերբուրգի երիտասարդական թատրոնում։ Երկու բեմադրություններն էլ նվիրված են լինելու Ցեղասպանության 100 ամյակին։ Շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ Տիկնիկային թատրոնի ճեմասրահում։ Գիրքը տպագրվել է պետական աջակցությամբ։