Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած ավազակային հարձակումից

Հասարակություն
1416841728_goxutyun

Ավազակային հարձակում է տեղի ունեցել Գյումրիում: Դիմակավորված 2 անձ գիշերը՝ ժամը 3:30-ին, թակել են Մինասյանների տնակի դուռն ու ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ: Ավտոկայանի թաղամասի 104/004 տնակի բնակիչ, միայնակ մայր Հայարփի Մինասյանն ու 7 տարեկան որդին՝ Խաչատուր Մինասյանն աղմուկից արթնացել են,-պատմում է Հայարփիի քույրը: Ավազակային հարձակում կատարած անձինք Հայարփիից պահանջել են գումար և ոսկեղեն: Քրոջ պատմելով, նաև ծեծել են: 7 տարեկան փոքրիկին էլ վնասել են դանակով: Տնակում մորն ու երեխային բռնության ենթարկելուց, նրանց կապկպելուց և վնասելուց հետո ավազակները հափշտակել են 2 մլն 409.000 դրամի արժողությամբ գույք՝ համակարգիչ, 3 հատ հեռախոս և 4000 ԱՄՆ դոլար: Նրանց հեռանալուց հետո Հայարփին փոքրիկի հետ վազել է հարևանի տուն և դեպքի մասին հաղորդում ներկայացրել ոստիկանության համապատասխան բաժին: Հարուցվել է քրեական գործ: Երեխան աջ ձեռքին դանակի հարված է ստացել, սակայն հիվանդանոց չեն դիմել: Ըստ տղայի մորաքրոջ, շտապբուժօգնության աշխատակիցը վիրակապել է, վաղն առավոտ նոր կդիմեն հիվանդանոց: Ներկա պահին տնակը հանձնված է ոստիկանների հսկողությանը: Խաչատուրը, սակայն չի ուզում գիշերել տնակում: Ասում է՝ վախենում է: Այս ընտանիքն ապրում է տնակային ավանում տասնյակ տարիներ: Մինասյաններն ասում են՝ թշնամիներ չունեն, գումարն էլ հավաքում էին, որ կարողանան թեկուզ մեկ սենյականոց բնակարան ձեռք բերել և ազատվել առնետների հետ նույն տնակում ապրելու տանջանքից: Ցայգ